Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակը պետք է չխառնվի քաղաքական գործընթացներին ու կատարի միայն ու միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները․ Դավիթ Սանասարյան

Բանակը պետք է չխառնվի քաղաքական գործընթացներին ու կատարի միայն ու միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները․ Դավիթ Սանասարյան
Հայաստան
13:56, 25 февраль 2021
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեմ լինելով հանդերձ այս կառավարությանը, այդ թվում վստահ լինելով, որ ապաշնորհ կառավարիչների հետ գործ ունենք, այնուամենայմիվ, համոզված եմ, որ Հայաստանում պետք է բացառվի ժողովրդի իշխանությունը նախկին հանցավոր կլաններին հանձնելն ու ինքնիշխանության վերջնական կորուստը։ Հակառակ դեպքում կլինի դավաճանություն ժողովրդի հանդեպ։

Որպես լուծում՝  Նիկոլ Փաշինյանը պետք է  հայտարարի արտահերթ ընտրության մասին և ժամանակացույց ներկայացնի։
Բանակը պետք է չխառնվի քաղաքական գործընթացներին ու կատարի միայն ու միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները։

Ժողովուրդը պետք է տեր լինի իր իշխանությանը՝ բացառելով քաղաքացիական բախումները»։