Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները․ ԱԱԾ հայտարարությունը

ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները․ ԱԱԾ հայտարարությունը
Հայաստան
14:11, 25 февраль 2021
ՀՀ ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարույթուն է տարածել, որով կոչ է արել զերծ մնալ հակաօրինական գործողություններից․ "Հարգելի հայրենակիցներ,

Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար":