Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ
Հայաստան
17:05, 29 июль 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր․

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):

Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»: