Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամենատարբեր լուրերն են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել. մենք էստեղ ենք». վարչապետ

«Ամենատարբեր լուրերն են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել. մենք էստեղ ենք». վարչապետ
Հայաստան
14:54, 25 февраль 2021
«Ամենատարբեր լուրերն են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել: Մենք էստեղ ենք եւ մեր հայրենիքից որեւէ պարագայում չենք գնալու: Ընտանիքը այստեղ է, հեսա որպեսզի ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլենք»,- Հանրապետության հրապարակից սկսված երթի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաեւ այն լուրերի մասին, թե բախումների համար է հավաքը:

«Ոչ մի բախում, եկեք մեր մտքից հանենք, Հայաստանի ներսում չի կարող բախում լինել, մենք Հայաստանի ներսում չունենք թշնամի, մենք Հայաստանի ներսում ունենք եղբայրներ եւ քույրեր, հայրեր եւ մայրեր, որոնք կարող են մեզ հայհոյել, բայց դրանից մեր վերաբերմունքը չի փոխվում»,- ասաց նա:

Երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ վարչապետը դիմում է քաղաքացիներին, ողջունում նրանց: