Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ Երասխի հատվածում Ադրբեջանը կրակ է բացել․ ՊՆ

Քիչ առաջ Երասխի հատվածում Ադրբեջանը կրակ է բացել․ ՊՆ
Հայաստան
13:19, 30 июль 2021
Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան