Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ և ՀՅԴ երիտթևերի ներկայացուցիչները շիշ և փայտ են շպրտել վարչապետի հետ քայլող քաղաքացիների ուղղությամբ

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթի մասնակիցների ուղղությամբ Օպերայի մերձակայում ՀՀԿ և ՀՅԴ երիտթևերի ներկայացուցիչները շշեր և փայտեր են շպրտել, վիրավորական վանկարկումներ արել՝ փորձելով միջադեպ հրահրել։ 

Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է։ 

Լրագրողներն այդ խմբից ճանաչել  են ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանին և ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին։    

"Հանուն հայրենիքի փրկության" շարժման ներկայացուցիչները երթի մասնակիցների ուղղությամբ "Նիկոլ դավաճան" են վանկարկել Մեղեդի սրճարանի տարածքից։