Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. ԶՈՒ ԳՇ-ն ևս մեկ հայտարարություն է տարածել

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. ԶՈՒ ԳՇ-ն ևս մեկ հայտարարություն է տարածել
Հայաստան
15:34, 25 февраль 2021
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայտարարությունը հրապարակել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում: