Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթ
Հայաստան
13:37, 02 август 2021
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Oգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 2-ին, 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։