Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը
Հայաստան
19:35, 06 ноябрь 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որոնց կադրերը շրջաբառվում են ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար, իրականության հետ աղերս չունեցող  տեսանյութը հերթական տեղեկատվական  մեքենայություննն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում ԶԼՄ մեր գործընկերներին՝ չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը: