Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու

Վաղը Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու
Հայաստան
21:11, 06 ноябрь 2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու:

Որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից: