Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ»․ Նիկոլ Փաշինյան

«ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
17:09, 25 февраль 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանից հետո Հանրապետության Հրապարակում ունեցած այսօրվա ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում»։ Ապա, դիմելով ժողովրդին՝ հավելեց․ «Նրանք ձեզ են մեղադրում դավաճանության մեջ»։

Փաշինյանը հիշեցրեց Վազգեն Մանուկյանի խոսքերը, ըստ որոնց, վերջինս պատերազմի ժամանակ զանգել և բանակի իշխանությունից պահանջել է վերցնել իշխանությունը․ «Կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական իշխանության դեմ»։ 

Փաշինյանի խոսքով՝ այսօր հարթակներ բարձրացած մարդիկ, որոնք  բանակի և զինվորի հաշվին հարստացողներն են, միլիոնավոր դոլարի դղյակներ ունեցողները, իրեն են դավաճանության մեջ մեղադրում։ «Զինվորի հացը գողացողը եկել, զինորին հաց տվողին, շոր տվողին դավաճանության մեջ է մեղադրում։ Սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա»,-ասաց վարչապետը՝ շարունակելով․ « Նրանք 2 տարի է մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց 2 օր առաջ մերժվածը հրապարակավ ասում է, որ համաձայնել է 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։ Բա եթե դուք պայմանավորվել էիք արդեն, ինչի՞ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բա ասեիք մենք էդ կետին ենք բելեր, գնացեք, ստորագրեք էդ թուղթը»։ 

Փաշինյանը նաև վստահություն հայտնեց, որ ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ։