Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի ատոմակայանն անվտանգ է: մեր մոնիտորինգի արդյունքները խոսում են ճառագայթային աղտոտվածության բացակայության մասին». Մոհամմադ Բեյգ

«Հայաստանի ատոմակայանն անվտանգ է: մեր մոնիտորինգի արդյունքները խոսում են ճառագայթային աղտոտվածության բացակայության մասին». Մոհամմադ Բեյգ
Հայաստան
11:51, 07 ноябрь 2023
Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի և Արևելյան Ատրպատականի պաշտպանության համակարգի ղեկավար Մոհամմադ Բեյգը, խոսելով Մեծամորի ատոմակայանի աղտոտվածության մակարդակի խնդրի մասին, նշել է. «Ճառագայթների չափման կայանն Արևելյան Ատրպատականի ոչ ակտիվ պաշտպանության կարևորագույն հենակետերից մեկն է՝ էլեկտրակայանների և բժշկական կենտրոնների աղտոտվածության մակարդակը ստուգելու առումով:

Վերջին մեկ տարվա ընթացքում այս բազան մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որի արդյունքները խոսում են ճառագայթային աղտոտվածության բացակայության մասին»:

Նա հավելել է. «Հիշյալ ատոմակայանն անվտանգ է, չնայած նման կենտրոնների առկայությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում, այն աշխատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»: