Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջ թավիշին․ քայլերթ Հանրապետության հրապարակից

Վերջ թավիշին․ քայլերթ Հանրապետության հրապարակից
Հայաստան
17:23, 25 февраль 2021
Վարչապետը հայտարարեց, որ պետք է վերջ դրվի թավիշին․

«Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և այո, թավիշին վերջ է տրվելու։

Ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության միարժեք հաստատում։ Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել, քանի որ ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, զինված ուժերը և  ժողովրդին թալանածներն են։ Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է իրական ժողովրդի պահանջը։ 
Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող։ Մենք մեր ձեռքերն էլ կկտրենք, բայց ժողովրդի կոպեկը չենք գողանա։ Ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, քանի որ դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա, ընդհանրապես։ Եվ ուրեմն, վերջ թավիշին, վերջ թավիշին, վերջ թավիշին։

Մենք մեր բանակի կողքին կանգնած ենք և բանակն էլ մեր կողքին է կանգնած։ Ժողովուրդը գիտի, թե մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդը էսօր մի ակնկալիք ունի։ Եվ ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին ու չենք անում։ Բայց էսօրվա մեր ակցիան եկավ հասավ այդտեղ։ Այսօրվանից՝ վերջ թավիշին։

ժողովրդին թալանածները ետ վերադառնալու ճանապարհ և հնարավորություն չունեն։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք մեր ընկած զինվորներին։ Մեր խոնարհումը բոլոր ընտանիքների առաջ։ Հույս ունեմ՝ նրանք մեզ կներեն, բայց, որպեսզի նրանք մեզ ներեն, նրանք ուզում են, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որ մեր երեխաների, զավակների արյունը իզուր չհամարվի։ Եվ մենք պարտավոր ենք այդ պատգամը կատարել։

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախը,
կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք հզոր, ուժեղ, հպարտ Հայաստանում»։