Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաղարծնի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են

Հաղարծնի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են
Հայաստան
21:22, 07 ноябрь 2023
Հաղարծնի վանական համալիրին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով նոյեմբերի 7-ին, ժամը 07:00-ին դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ․ այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ ժամը 19:17-ին, մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։

Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։