Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն»․ «Հանրապետություն» կուսակցության հայտարությունը

«Այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն»․ «Հանրապետություն» կուսակցության հայտարությունը
Հայաստան
17:53, 25 февраль 2021
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ոչ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝ չմոռանալով, որ պատերազմը ավարտված չէ և ամեն պահ կա վերսկսման վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով մեր պետության ու ժողովրդի համար:

Մենք մեր ողջ ներուժը կներդնենք իրավիճակի լիցքաթափմանը և խնդրի հնարավորինս անվնաս հանգուցալուծմանը: