Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն
Հայաստան
19:06, 02 август 2021
Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռուհերում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈւ ԳՇ զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։


Կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով: