Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին
Հայաստան
18:12, 25 февраль 2021
«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում: