Ընդդիմադիր շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը

Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է գիշերն անցկացնել Ազգային ժողովի շենքի մոտ։ Շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո շարժման անդամները երթով հասան Ազգային ժողով, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ «քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար»։