Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննչական կոմիտեն հորդորում է չտրվել սադրանքների

Քննչական կոմիտեն հորդորում է չտրվել սադրանքների
Հայաստան
18:59, 25 февраль 2021
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները: