Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Նռնաձոր գյուղում․ ԱԻՆ

Հրդեհ Նռնաձոր գյուղում․ ԱԻՆ
Հայաստան
11:55, 04 август 2021
Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից։

Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։