Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 19-20-ը ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը․ քաղաքապետարան

Նոյեմբերի 19-20-ը ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը․ քաղաքապետարան
Հայաստան
12:25, 19 ноябрь 2023
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, 

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ 

 նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:

 Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»։