Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարժիս գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Հարժիս գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
Հայաստան
18:51, 07 август 2021
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 14:23-ին:

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։