Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Տաթեւի վանական համալիր

ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Տաթեւի վանական համալիր
Հայաստան
12:36, 08 август 2021
ՀՀ –ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են  Տաթևի վանական համալիր. այս մասին հայտնում են USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։

Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։ 


Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար։ 
Դուք էլ այցելեք Սյունիք և կիսվեք ձեր նկարներով մեզ հետ»,- գրված է ֆեյսբուքյան էջում: