Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախիջևանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Նախիջևանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ
Հայաստան
00:21, 26 февраль 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել. «Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: