Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում Թուրքիայի և Իրանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են առանց պայմանագրի վավերացման. Դանիել Իոաննիսյան

«1992թ. այն ժամանակի կառավարության ղեկավարի մակարդակով ստորագրվել է պայմանագիր ՀՀ-ում Թուրքիայի և Իրանի սահմանին ռուսաստանյան սահմանապահների տեղակայման վերաբերյալ: Այդ պայմանագիրը չի վավերացվել, վարչապետը ուղղակի ստորագրել է: Իմ մեջ հարց է ծագում՝ չվավերացված միջազգային պայմանագիրը այս կոնտեքստում որտեղ է տեղավորվում»,- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և խորհրդի համատեղ նիստում հարց բարձրացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ պառլամենտական կառավարմամբ պետությունում միակ վավերացնող մարմինը պետք է հանդիսանա բարձրագույն ներկայացուցչական մարմինը. «Գործադիրը չպետք է միջպետական որևէ պայմանագիր վավերացնի: Իմ համոզմամբ՝ վերդիկտը կամ հաստատումը պետք է լինի պառլամենտի կողմից»:  

Սաքունցն առաջարկեց վավերացման հասկացությունը հստակ ամրագրել Սահմանադրության մեջ: