Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ի արձակումն ուղեծիր. ՈՒՂԻՂ

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ի արձակումն ուղեծիր. ՈՒՂԻՂ
Հայաստան
21:19, 01 декабрь 2023
Այսօր՝ ժամը 22:18-ին, տեղի կունենա «Հայասաթ-1»-ի թռիչքը: 

Կանավերալ հրվանդանի կայանից մեկնարկում է Space X ընկերության Falcon 9 ծանր հրթիռի արձակումը դեպի Երկրի ուղեծիր։ Հրթիռն  ուղեծիր է դուրս բերելու   մի շարք երկրների փոքր արբանյակներ, որոնց մեջ է հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։

«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: