Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում ջրի խնդիր կա․ ջրօգտագործումից կզրկվեն հանգստի գոտիները, ավտոլվացման կետերը

Ստեփանակերտում ջրի խնդիր կա․ ջրօգտագործումից կզրկվեն հանգստի գոտիները, ավտոլվացման կետերը
Հայաստան
16:11, 11 август 2021
Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: 

«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,- հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: