Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար հայրենիքին ծառայելուց ավելի բարձր է միայն իմ ընտանիքը. Արմեն Գևորգյան

Ինձ համար հայրենիքին ծառայելուց ավելի բարձր է միայն իմ ընտանիքը. Արմեն Գևորգյան
Հայաստան
17:58, 11 август 2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Արմեն Գևորգյանը:
«Ինձ համար հայրենիքին ծառայելուց ավելի բարձրը միայն իմ ընտանիքն է»,- հայտարարեց թեկնածուն և իր կողմից պատրաստակամություն հայտնեց ամբիցիաները մի կողմ դնել:

Նրա խոսքով՝ ինքը իր գիտելիքներով, ԱՊՀ երկրներում ունեցած իր կապերով, կառավարչական հմտություններով հավանաբար կկարողանա օգտակար լինել. «Գիտակցելով հանդերձ, որ հանձնաժողովում մեծ մասը լինելու են «Քաղպայմանագրի» պատգամավորներ»:
«Քաջարանի թունելը իմ մշտական երազանքներից մեկն է»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը: