Ալեն Սիմոնյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ

Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել եւ աջակցել դրանց լուծմանը:
Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:
Պատգամավորը ներկայացրեց համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ, ինչը տեսանելի է նախորդ երկուսուկես տարիների ընթացքում։