Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսի անցակետով մեքենաները այս պահին անցնում են. խնդիրը կապված էր ուժեղացված վերահսկողության հետ. Վահան Քերոբյան

«Այս պահին մեքենաները հիմնականում են անցնում են Լարսի անցակետով»,- ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նախարարի խոսքով՝ խնդիրներն առաջացել են Լարսի անցակետում ուժեղացված վերահսկողության հետևանքով. «Մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակում, և կարող եմ ասել, որ անցած ուրբաթ օրվանից հետո մեքենաների թողունակությունը վերականգնվել է»:

Վահան Քերոբյանը կարևորեց նաև Հայաստանում արտադրված ապրանքների բարձրակարգ լինելը, որոնք հասանելիություն կունենան աշխարհի տարբեր շուկաներում. «Այս առումով մենք վճռական ենք և այդ մասին մեծ տառերով նշել ենք նաև մեր տնտեսական հայեցակարգում»:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի ներմուծմանն առնչվող պատգամավորի հարցին, Քերոբյանն ասաց. «Ներմուծվող գյուղմթերքի՝ կարտոֆիլի մասով արտառոց աճ չկա»:

Վահան Քերոբյանը հավելեց նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ունի որոշակի սահմանափակումներ. «Պարտավոր ենք պահպանել այն միջավայրը, որի մաս ենք հանդիսանում»:

Մանրամասն՝ տեսանյութում