Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե պիտի հետազոտություն անենք՝ արդյոք բա՞ց ճանապարհն է լավ, թե՞ փակ, հետո կարող է պարզվի՝ մեզ ուրիշ հետազոտություններ են պետք․ վարչապետը՝ Արթուր Խաչատրյանին

էդ բանի համար էլ պիտի հետազոտություն անենք, ուրեմն հետո կարողա պարզվի մեզ ուրիշ հետազոտություններ ենք պետք։ 

«Պարոն Խաչատրյան, միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկ կա, վերլուծություն կա, կարող ենք ձեզ տրամադրել, երկրորդն էլ «խաղաղության խաչմերուկը»՝ միայն տնտեսական հաշվարկ չի, «խաղաղության խաչմերրուկը» շատ ավելի ընդարձակ և շատ ավելի համապարփակ նախագիծ է։ Այն ունի շատ ահռելի քաղաքական, անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն»,- այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ «խաղաղության խաչմերուկի»-ից սպասվող ակնկալիքների և հետազոտության վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այդտեղ էլ ֆորմուլայի հարց կա, որ արդյոք միջազգային հետազոտություններ արել են՝ բաց ճանապարհն է լավ, թե՞ փակ ճանապարհն է լավ։ 

«Կներեք, եթե էդ բանի համար էլ պիտի հետազոտություն անենք, ուրեմն հետո կարողա պարզվի մեզ ուրիշ հետազոտություններ ենք պետք»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում