Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի․ hetq.am

Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի․  hetq.am
Հայաստան
17:07, 12 август 2021
«Հետք»-ի փոխանցմամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել:
Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են: Հոսպիտալացված հիվանդներից 3-ը երեկ են տեղափոխվել հիվանդանոց, 3-ը՝ այսօր:

«Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր
հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: 

«Հիվանդներն իրենց  անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասաց Աշխեն Պողոսյանը:
Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշեց, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Համայնքապետի խոսքերով՝ ջուրը մատակարարվում է խորքային հորից եւ տեխնիկական է համարվում: Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից ցիստեռններով բերված ջուր են գնում:
«Նախնական տվյալ է, որ ցիստեռնից բերված ջրից է ինֆեկցիա անցել: Դեռ վերջնական պարզ չի»,-ասաց Խանջյանի համայնքապետը