Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Հայաստան
22:02, 08 декабрь 2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանին։ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է Կոլյա Միքաելյանին պաշտոնի ստանձնման առիթով։ Նախարար Սանոսյանի խոսքով` Միքաելյանը լավ տիրապետում է մարզին, մարզի խնդիրներին, և հույս է հայտնել, որ դա թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել Վայոց ձորը։

Արարատ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Կոլյա Միքաելյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու են առավելագույնը մարզի խնդիրները լուծելու համար. «Շարունակելու եմ կյանքի կոչել կառավարության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,- ընդգծել է նորանշանակ մարզպետը։