Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր
Հայաստան
13:46, 26 февраль 2021
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 25-ին  հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը  խոչընդոտող ցանկացած քայլեր։