Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթ

«Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթ
Հայաստան
12:41, 17 август 2021
2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ։ 

Ներնետված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափի՝ 121․77 գրամ քաշով կանաչավուն զանգված՝ առանձնացված երեք տարբեր փաթեթներում, և թմրանյութը օգտագործելու համար նախատեսված ապակյա գլանակ։ 
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։