Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանը բերման չենթարկվեց, այլ ինքնակամ ներկայացավ դատարան

Արմեն Գևորգյանը բերման չենթարկվեց, այլ ինքնակամ ներկայացավ դատարան
Հայաստան
13:07, 17 август 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

Նշենք, որ նախորդ երկու նիստերին ամբաստանյալ Արմեն Գևորգյանը դատական նիստերին չէր մասնակցում, պատճառաբանելով, որ գործի քննությունը զուգադիպում է Ազգային ժողովի նիստերի հետ։ Նախորդ նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում էր կայացրել Արմեն Գևորգյանին բերման ենթարկել, սակայն վերջինս այսօրվա նիստին ինքնակամ ներկայացել է դատարան։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ: