Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեղադրանքը չենք ընդունում»․ Գորիսի փոխքաղաքապետերի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավորներին

«Մեղադրանքը չենք ընդունում»․ Գորիսի փոխքաղաքապետերի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավորներին
Հայաստան
14:15, 18 август 2021
Այս պահին ընթանում է  Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական քննությունը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ երկու գործով էլ երկու դատավորներին հայտնել են ինքնաբացարկի միջնորդություն, մեկը՝ Մնացական Մարտիրոսյանին, մյուսը՝ Կարեն Ֆարխոյանին։

Դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկներիի միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու։  
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ 
Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին՝ նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։