Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2024 թվականը ՀՀ երկաթուղու ոլորտում կկատարվեն 39 մլրդ դրամի ներդրումներ. ՀՀ վարչապետ․տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրանսպորտային ոլորտում նախանշված փոփոխություններին, արձանագրեց, որ շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ երկաթուղային տրանսպորտը կառավարող Հարավ-կովկասյան երկաթուղու հետ. «Մինչև 2024 թվականը ՀՀ երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան 39 մլրդ դրամի ներդրումներ»:

Նա ընդգծեց, որ օդային տրանսպորտի ոլորտում ևս էական փոփոխություններ են տեղի ունենում. «Այս նոր ժամանակաշրջանում Հայաստանում տեղադրվում է երկու ըստ էության տեղական հայկական ավիաընկերություն, իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ»:
Վարչապետը, անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին, նշեց, որ այն դրական դինամիկան որ գոյություն ունի, ոչ միայն կպահպանվի, այլև կավելացվի:

Վարչապետը շատ կարևորեց, որ ԵՄ 2.6 մլրդ եվրոյի փաթեթից միջոցներ են ուղղվելու Սյունիքի դիմակայունության բարձրացմանը, և հույս հայտնեց, որ այդ միջոցներից հնարավորություն կունենան ուղղելու նաև կրթության ոլորտին. «Հույս ունենք նաև, որ այդ միջոցներից կներգրավենք նաև ջրամբարաշինության ոլորտում»: