Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխե՞լ կառավարման համակարգը, թե՞ բարեփոխումների ճանապարհով գնալ. Մենք ծրագրում կանխավարկած չենք դրել. Նիկոլ Փաշինյան․տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին, նշեց. «44-օրյա պատերազմը կարծես նոր խթան տվեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին և հարցեր բարձրացրեց, թե մեր երկրի կառավարման համակարգը որքանով է համապատասխան մեր երկրում առկա մարտահրավերներին: Մենք ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն: Շատ է խոսվում այն մասին, թե՝ պետք է փոխե՞նք կառավարման համակարգը, թե՞ բարեփոխումների ճանապարհով գնանք: Մենք ծրագրում կառավարման համակարգը լիովին փոխելու կամ բարեփոխումների ճանապարհով գնալու հարցում որևէ կանխավարկած չենք դրել: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ»:

Նրա խոսքով՝ կառուցակարգերի մեջ գոյություն ունեցող պրոբլեմներին ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսներին. «Երկրում ռազմական հեղաշրջման վտանգը կարգի բերելու համար առավել քան մեկ ամիս ժամանակ պահանջվեց, և մենք մայիս ամսվա ընթացքում տեսանք, թե դա ինչպես ազդեց մեր երկրի անվտանգային միջավայրի վրա»: