Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած զինվորների հարազատների ու ԱԱԾ տնօրենի հանդիպումն ավարտվեց․ Ծնողներն իրենց հավաքած փաստերը կներկայացնեն ԱԱԾ-ին

Անհետ կորած զինվորների հարազատների ու ԱԱԾ տնօրենի հանդիպումն ավարտվեց․ Ծնողներն իրենց հավաքած փաստերը կներկայացնեն ԱԱԾ-ին
Հայաստան
14:31, 19 август 2021
Անհետ կորած զինծառայողների հանդիպումն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ ավարտվեց։
Հանդիպումից հետո հարազատներից մեկը լրագրողներին տեղեկացրեց, որ Արմեն Աբազյանի հետ քննարկումից հետո իրենք Աբազյանին կներկայացնեն իրենց հավաքած փաստերը։

«Քանի որ մենք մեր երեխաների մասով ենք փաստերը հավաքել՝ 21 անհետ կորածների, մենք այդ փաստերն ամբողջացնելու ենք և  համատեղ պետք է գտնենք մեր բոլոր երեխաներին։ Իրենք նույնպես փաստահավաք աշխատանքը  շարունակելու են՝ ավելի մանրակրկիտ»,- ասաց անհետ կորածի հարազատը։

Նա դժգոհեց, որ դա պետք է աներ ՊՆ-ն, ինչը չի արել։  
Վերջինս նաև տեղեկացրեց, որ մինչև այս պահը իրենք հավաքած բոլոր փաստերը ներկայացրել են դատախազություն։