«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ՝ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։
Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»։