Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել
Հայաստան
15:47, 19 август 2021
Օգոստոսի  18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել: 

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի հատուկ միջոցներով շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը:
Հրդեհը մեկուսացվել է: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք,  թփեր և անտառային զանգված:
Վնասի չափը ճշտվում է:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։