Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի քանի անդամների հետ այցելում ենք Վարդենիսի տարածաշրջանի սահմանային բնակավայրեր․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի քանի անդամների հետ այցելում ենք Վարդենիսի տարածաշրջանի սահմանային բնակավայրեր․ Արման Բաբաջանյան
Հայաստան
16:16, 19 август 2021
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի քանի անդամների հետ այցելում ենք Վարդենիսի տարածաշրջանի սահմանային բնակավայրեր։ 
Հայաստանի բոլոր սահմանային բնակավայրերը պետք է գտնվեն պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։ Սահմանի վրա գտնվող  գյուղերը պետք է դուրս բերել ծայրահեղ աղքատ վիճակից, ժամ առաջ պետք է մտածել սահմանապահ գյուղական բնակավայրերի բնակիչների զբաղվածության մասին։ 
Բանակի արդիականացումը և սահմանամերձ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացումը պետք է իրագործել միաժամանակ։ 
Անվտանգ սահմանների երաշխիքը, զարգացող և հարուստ սահմանապահ գյուղերի և ապահովված գյուղացիների մեջ է»։