Հաշվեքննիչ պալատի նախագահին առնչվող նոր քրեական գործ կհարուցվի. Դատարանը վերացրել է վարույթը կարճելու որոշումը
Հայաստան
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և գլխավոր քարտուղարի վերաբերյալ քրեական գործ կհարուցվի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը, որը ներկայացնում է ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության նախկին Արամ Մամիկոնյանի շահերը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել Արամ Մամիկոնյանի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին քրեական գործ հարուցել։
Խնդիրն այն է, որ վարչության նախկին պետը ՀՊ նախագահի դեմ հաղորդում էր ներկայացրել՝ գտնելով, որ Լևոն Յոլյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը), ինչպես նաև 177-րդ (գողության) և 322-րդ (ինքնիրավչության) հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը, սակայն ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Ս.Խաչատրյանի 30.12.2020թ. որոշմամբ կարճվել էր, ինչն էլ վիճարկվել էր դատական կարգով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերացնել «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» քննիչ Մ.Ս.Խաչատրյանի որոշումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին հարուցել քրեական գործ: Այժմ, ըստ փաստաբանի, պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի և գլխավոր քարտուղարի առնչությամբ: