Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ակտիվ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները

Արցախում ակտիվ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները
Հայաստան
18:28, 19 август 2021
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ ընթանում են 2020թ.պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակիչների բնակելի տներին, հասարակական օբյեկտներին, առողջապահական, կրթական օբյեկտներին հասցրած վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։

Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր գրանցված է հրետակոծությունից վնասված թվով 4258 շենք-շինություն, որից`թվով 892-ը ավարտված է, իսկ թվով 297-ում շինաշխատանքները ընթացքի մեջ են։
Ասկերանի շրջանում թվով 560 շենք-շինություններից ավարտված է թվով 112-ը, ընթացքի մեջ է թվով 203 օբյեկտ։
Մարտակերտի շրջանում թվով 497 վնասված շենք֊շինություններիցից թվով 90֊ը ավարտված է, իսկ թվով 188֊ում շարունակվում են շինաշխատանքները։
Մարտունու շրջանում թվով 1203 վնասված շենք֊շինություններից թվով 256֊ը ավարտված են, իսկ թվով 296֊ում շարունակվում են աշխատանքները։
Շինարարական աշխատանքները իրականացնում են թվով 195 կազմակերպություն։