Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եռաբլուր»-ում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունն ավարտվել է

«Եռաբլուր»-ում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունն ավարտվել է
Հայաստան
14:42, 20 август 2021
ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։
«Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին»,- ասված է ՊՆ հայտարարությունում։