Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիները փակել են ճանապարհը․Shamshyan.com

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիները փակել են ճանապարհը․Shamshyan.com
Հայաստան
15:05, 20 август 2021
Արդեն 1,5 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում հավաքվել են մի քանի գյուղերի բնակիչներ և պահանջում են, որպեսզի Արմավիրի ջրօգտագործման ընկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե, ի վերջո, ե՞րբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, բնակիչները որոշ ժամանակ փակեցին ճանապարհը։ Երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, սկսվեցին բանակցություններ բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ինչի արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չլուծվի՝ էլ չեն ընդառաջելու ոստիկանությանն, ու ընտանիքներով, այդ թվում՝ կանանցով ու երեխաներով փակելու են ճանապարհը։