Բանակն ու պետությունը չեն կարող լինել տարբեր բարիկադներում. Արման Բաբաջանյան

Հայաստան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետության դեմ դուրս գալը դավաճանություն է, ավելի մեծ դավաճանություն է, երբ դա անում է բանակը, և էական չի՝ ով է իշխանության ղեկին։ Բանակն ու պետությունը չեն կարող լինել տարբեր բարիկադներում։
Որևէ բանական մարդ, անխտիր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի Հայոց բանակի կողքին է, զինվորի և զինվորականության կողքին է, բայց երբ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր այս օրհասական պահին հայտարարում են, որ վարչապետին հրաժարականի պահանջ առաջադրած զինվորականների կողքին են, պետք է գիտակցեն, որ զբաղվում են հակապետական գործունեությամբ և կրելու/ կիսելու են ստեղծված իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը»։