Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կեցցե՛ անկախությունը․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը․Ռոմանոս Պետրոսյանը՝ Հայաստանի անկախության Հռչակագրի մասին

Կեցցե՛ անկախությունը․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․  Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը․Ռոմանոս Պետրոսյանը՝  Հայաստանի անկախության Հռչակագրի մասին
Հայաստան
13:18, 23 август 2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«31 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հայոց պատմության մեջ աննախադեպ բեկում մտցնող ու մեր ժողովրդի  կամքի, վճռականության ու հավաքական ուժի արտահայտման փաստաթուղթը՝ Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը։

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

Անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է, և հայ ժողովուրդն անսասան է անկախ ու ինքնիշխան ապրելու իր համոզմունքի մեջ։ 

Կեցցե՛ անկախությունը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը»։