Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Կապան-Գորիս ավտոճանապարհին

Հրդեհ Կապան-Գորիս ավտոճանապարհին
Հայաստան
19:47, 23 август 2021
Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Զ․) և 11 հա բուսածածկույթ։